Իսրայելում ավելի քան չորս տասնյակ մարդ է մահացել, 150-ը հոսպիտալացվել են Լա բա-Օմեր տոնակատարության ժամանակ: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Մերոն լեռան մոտ, որտեղ գտնվում է հրեաների ամենահարգված ռաբբի Շիմոնի գերեզմանը, գրում է Reuters-ը:
Ողբերգության պատճառը ամբիոնի փլուզումն էր, սակայն, ըստ իսրայելական լրատվամիջոցների, զոհերի ու տուժածների թիվն ավելացել է փլուզումից հետո սկսված խուճապից ու քաշքշուկից:
Տոնը առաջին զանգվածային իրադարձությունն էր Իսրայելում՝ կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների վերացումից հետո: Ոստիկանությունը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու էին եկել գրեթե 100 հազար հավատացյալներ ամբողջ երկրից: