«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների շահագործման այլ պատասխանատուներ և ինժեներներ այսօր այցելել են Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15.0 - կմ16.8 հատված, որն անցնում է սողանքային գոտով։
Մասնագետները տեղում քննարկել են 1.8 կմ այդ հատվածի անցանելիության ապահովման խնդիրը, շինաշխատանքներին առնչվող հարցեր։
Ճանապարհի սողանքային հատվածների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մայիսի 3-ից։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության երեկ կայացրած որոշմամբ հնարավոր կլինի հրատապ կարգով լուծել ՀՀ ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի՝ Գառնու տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտիով հատվածի անցանելիության ապահովման հարցը։