Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ24+000-կմ24+760 հատվածում (Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ) մայիսի 3-ից մինչև մայիսի 8-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտիով։
Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում, հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: