Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին Լոռու մարզ կատարած ճանաչողական այցի շրջանակներում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի ուղեկցությամբ եղել է Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում:
Փոխմարզպետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և շեշտել՝ մարզպետարանն առաձնակի կարևորում է կրթական ոլորտը, մարզային իշխանությունների կողմից ողջունելի ու խրախուսելի է Լոռիում իրականացվող յուրաքանչյուր ներդրում:
Դեսպանը Գոռ Ասրյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանի, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ միասին շրջել է դպրոցում, ծանոթացել պատմությանը, ուսուցման կազմակերպման գործընթացին: Աշակերտներն անգլերեն լեզվի բաց դաս են անցկացրել, իսկ դասի ավարտին հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղելու հյուրերին:
Բրիտանիայի խորհրդի հետ Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցը համագործակցում է՝ սկսած 2017թ.-ից: Արդյունքում՝ բրիտանական 2 դասասենյակներում իրականացվող դասերը հնարավորություն են տալիս ավելի խորացված ուսումնասիրել անգլերեն լեզուն և հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել: