Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 24-րդ կմ տեղամասում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00-ը, «Տեր-Հայրապետյան շին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ:
Վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիները փակվելու են, իսկ երթևեկությունը կազմակերպվելու է 1-ին երթևեկելի գոտով՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից: