Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության:
Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը՝ հանգամանքները պարզելու համար:
Նշենք, որ ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտներոը, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ: