Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2020 թվականին տրամադրվել է 36 հազար 608 միավոր վարկ 63 մլրդ 400 մլն դրամ արժեքով, որոնք գերազանցում են 2019 թվականի ցուցանիշները համապատասխանաբար 4․1 և 1․8 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: