Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է տվել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Նշվում է, որ հրաժարականն ընդունվել է ՀԲՖ ղեկավարության կողմից:
«Հավաքականի տղաներին մաղթում եմ հաջողություն»,- ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Վահան Ադիլխանյանը: