Արցախի հյուսիսային ուղղությունից՝ Արեգասար կոչվող տեղանքից, այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել՝ նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Ինչպես հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից, նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։