Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, որտեղ ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցի առաջին հանդիպումը եղել է իր ռուս պաշտոնակցի՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:
Այսօր նիստը կշարունակվի ընդլայնված կազմով: Օրվա ընթացքում վարչապետի պաշտոնակատարը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։