Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է Աֆրինի Շեյխ ալ-Հադիդ քաղաքում գտնվող Սիրիայի ազգային բանակի «Սուլթան Սուլեյման շահ» բրիգադի հրամանատարի լուսանկարը:
Նա նշել է, որ հրամանատարը, որը, ի դեպ, սիրիացի արաբ է, ոչ թե թուրքմեն, լուսանկարվել է Թուրքիայի դրոշի, Էրդողանի և Մեհմեդ Նվաճող սուլթանի դիմանկարների առջև: