2020 թվականին ունեցել ենք ԲԴԽ-ի կողմից ամենախիստ կարգապահական տույժի կիրառում, այսինքն՝ դադարեցվել են կոնկրետ դատավորի լիազորություններ. տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ դատավորների մասով հարուցված կարգապահական վարույթների մասին հարցին ի պատասխան:
«Այս պահի դրությամբ շուրջ 35-36 այսպիսի միջնորդություններ են քննարկման առարկա, դրանց մի մասով արդեն իսկ կարգապահական վարույթներ նախարարի կողմից հարուցված են, մյուսները դեռևս քննարկման փուլում են»,- ասաց Դավթյանը՝ նշելով, որ դատախազը պետք է հստակ երկու հարցի պատասխան իմանա՝ բողոքարկման ենթակա՞ է, թե՞ ոչ, դրա հետ գուգահեռ՝ արդյոք դատավորը թույլ է տվել այնպիսի՞ խախտում, որը կարգապահական պատասխանատվության արձագանքի անհրաժեշտություն ունի: