Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ դիմակայության շրջանակում ՊՍԺ-ն ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի 15-րդ րոպեին Դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը բացել է Մարկինյոսը:
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» տիրելով խաղային ու տարածքային առավելությանը՝ 7 րոպեի ընթացքում՝ 64-րդ ու 71-րդ րոպեներին, 2 գնդակ է խփել. աչքի են ընկել Դե Բրույնեն ու Մահրեզը:
ՊՍԺ-ն խաղն ավարտել է 10 հոգով. 77-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել է Գեյեն: «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 2:1 հաշվով, սակայն ամեն ինչ կվճռվի մայիսի 4-ին կայանալիք պատասխան խաղում: