Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն:
Ապրիլի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենի առկայությունը, օրինականությունն ու պահպանությունը ստուգելիս երկաթյա պահարանում նշված զենքից զատ հայտնաբերել են ապօրինի պահվող 4 սվին-դանակ, «Մակարով» տիպի ատրճանակի պահունակ՝ լիցքավորված փամփուշտով, «Ֆ-1» տեսակի նռնակի պայթուցիչ և մոտ 200 տարբեր տրամաչափի փամփուշտ։
Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: