ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարեկ Մկրտչյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մեկ այլ որոշմամբ՝ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տաթևիկ Ստեփանյանին ազատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: