Մինչև Կազան մեկնելը Նիկոլ Փաշինյանը նախագահել է Կառավարության նիստը: Հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների չկատարումը դառնում է միջազգային օրակարգի հարց: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Ադրբեջանին ուղղված Եվրամիության հայտարարությանը, որով կոչ է արվում Բաքվին՝ Եվրադատարանին տրամադրել Ադրբեջանում պահվող հայերի մասին տեղեկություններ: Օրակարգային առանցքային հարցերից է եղել նաև Քովիդն ու դրա դեմ պատվաստումը: Փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվանից քաղաքի բանուկ հատվածներում կգործեն շարժական թիմեր, որոնք կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Փաշինյանը կաբինետին առաջարկել է սեփական օրինակով ցույց տալ պատվաստման անվտանգությունը:
Բաքվին ուղղված Բրյուսելի կոչը հղում է ՄԻԵԴ գործընթացին: Դա քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական բաղադրիչ:
Հայտարարությունում, ըստ Նիկոլ Փաշինյանի, արձանագրվում է՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլորին՝ անկախ գերեվարման հանգամանքից:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա:
Գործադիրի ղեկավարն անդրադարձավ նաև Քովիդի դեմ պատվաստման գործընթացին, առողջապահական ու տնտեսական ռիսկերին, որոնք կարող են առաջանալ պատվաստման պոտենցիալը պատշաճ չափով ու ծավալով չիրականացնելու դեպքում:
Նիկոլ Փաշինյան - Աշխարհում տնտեսության համար, տնտեսական ակտիվությանառումով կարևոր գործոն է, թե երկրում բնակչության, որ մասն է պատվաստված կորոնավիրուսից:Որպես զբոսաշրջության ուղղություն երկրները գնահատվում են այս չափանիշով:
Առողջապահական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ ստեղծված են պատվաստման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Հաջորդ շաբաթվանից կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բավական բանուկ մասերում տեղակայված կլինեն ու ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:
Կողմնակի ազդեցության ռիսկն, ըստ Ավանեսյանի, գրեթե զրոյական է, եթե համեմատենք վարակման, ծանր առողջական ու մահվան դեպքերի հետ:
Անահիտ Ավանեսյան - Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, որ մենք ևս, հարգելի գործընկերներ, ակտիվ կերպով ներգրավենք պրոցեսին և մեր օրինակով ցույց տանք, որ սա առաջնային կարևոր խնդիր է, որը պետք է լուծենք:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կաբինետին 1 շաբաթում պատվաստվել: Եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի, գործադիրն այն չի ընդունի:
Նիկոլ Փաշինյան - Մեր փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ Аstrazeneca-ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են, որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել: Շատ մեծ լրատվական շահարկումներ կան այս առումով, ու կարևոր եմ համարում, որ մենք մեր պոտենցիալն ամբողջությամբ օգտագործենք: Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է, քանի որ ամբողջ աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական:
Աշխարհում շուտով պարտադիր կլինի ճամփորդությունների համար պատվաստումը: Փաշինյանի կանխատեսմամբ՝ եթե 1 ամսում պատվաստումների շոշափելի ցուցանիշ չարձանագրվի, զբոսաշրջային բիզնեսը ևս կարող է խնդիր ունենալ:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր եմ համարում, որ խլացվեն այն բոլոր ձայները,որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: Պարոն Քերոբյան, պետք է բիզնեսին ներգրավել, որ պրոցեսը պատշաճմակարդակով իրականացվի: Պարոն Հարությունյան, զինուժում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթացը, առհասարակպետական մարմիններում պետք է այդ առաջնորդությունը ստանձնեն»:
Հայաստան ներմուծվող չինական պատվաստանյութը ևս 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար է: Պատվաստված քաղաքացիները հաջորդ շաբաթից կարող են երկիր ելումուտ անել՝ առանց Քովիդ թեստի:
Անահիտ Ավանեսյան - Այսինքն՝ պատվաստումները կարևոր քայլ են՝ ձերբազատվելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք:
Պետությունը մոտ 86 միլիոն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմում վիրավորված Հայկ Զաքարյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար: 18-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս:
Գործադիրը հավանություն տվեց արդյունաբերական կանեփի աճեցման և վերամշակման գործընթացի նախագծին:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Թույլատրվելու է արտադրությունը, այդ թվում մշակությունը և վերամշակումը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումըեւ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
Նախատեսվել է վերահսկողության համակարգ՝ ապօրինի շրջանառության կանխարգելման համար: Կսահմանվեն պետտուրքի բարձր դրույքաչափեր:
Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Նախորդ տարի ունեցել ենք այս բնույթի մի քրեական գործ, որի քննությանընթացքում բավականին բարդությունների են հանդիպել պայմանավորված պարունակությամբ, դրանումթմրանյութի առկայությամբ եւ վերահսկողությամբ: Ինձ ուղղակի հետաքրքրում է, այդ կարգավորումներիընթացքում նաեւ քրեական գործից մեզ համար հայտնի դարձած խնդիրները նախագիծը մշակողներիհամար հայտնի եղե՞լ է, շահագրգիռ քննարկումներ իրականացվե՞լ են, հաշվի առնվե՞լ են այդխնդիրները, թե՝ ոչ:
Տիգրան Ավինյան - Եվս մեկ անգամ կարծում եմ կարող ենք քննարկել պարոն Դավթյան, որովհետեւ փաստացի այն փորձը, որի միջով դուք անցելեք՝ կարծում եմ օգտակար կարող է լինել հետագայում ռիսկերը կանխարգելելու համար: Նոր կարգավորումներովթույլատրվելու է միայն փակ տարածքներում հստակ մոդուլավորված արտադրությունը:
Նիկոլ Փաշինյան - ԱԺ-ում, միջգերատեսչական քննարկումներում,ենթաօրենսդրական ակտերն ընդունելուց պետք է պատշաճ ազդեցության գնահատում լինի, ռիսկերըհաշվառվեն, նույնականացվեն:
Trade in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայր կձևավորվի: Խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համակարգի մասին է: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխության շնորհիվ կտրուկ կաշխուժանա նոր մեքենաների վաճառքը: