Գերիների վերադարձի ուղղությամբ պարբերաբար քննարկումներ լինում են, վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպել են մեկ ամիս առաջ՝ տեղեկացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը: Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը խոսում է Մեղրիի միջանցքի մասին՝ Ստեփան Մելքոնյանը շեշտել է՝ միջանցքի մասին ընդհանրապես ոչ մի խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Կարող է խոսք լինել տրանզիտ բեռնափոխադրումների մասին, բայց ոչ՝ միջանցքի»:
Ստեփան Մելքոնյան (ԱԱԾ տնօրենի տեղակալ) - «Ոչ միայն Սյունիքի հատվածով, ամբողջ բնագծով դիրքավորված են մեր կողմից պաշտպանական զորքերը, նրանց կողմից պաշտպանական զորքերը: Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, որովհետև այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որն ուղղակի դիրքավորված ոնց կա, այնպես էլ կանք: Բայց դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ կմոտենանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, և ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»: