2021 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունը ստացել է հրդեհների վերաբերյալ 413 զանգ: ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ բուսական տարածքներում հրդեհների դեպքերը նախորդ տարվա ապրիլի համեմատ 3 անգամ են աճել: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը. փ/ծ գնդապետը բնակչությանը հորդորում է զգոն լինել:
Ստացված ահազանգերի մեջ զգալի քանակ են կազմում կեղծ ահազանգերը: ԱԻՆ ՃԿԱԿ-ում 2020 թվականին գրանցվել է, ընդհանուր առմամբ, 1163 կեղծ ահազանգ, որից 1050-ը՝ հրդեհի վերաբերյալ: Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում (ապրիլի 27-ի դրությամբ) այդ ցուցանիշը կազմել է 323, հրդեհի վերաբերյալ` 275 կեղծ ահազանգ: