ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանաիտարահիգիենիկ նորմերը:
Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում է հոսող տաք ջուրը, առաստաղը մասամբ քանդված է և արտահոսում է, օժանդակ գործիքները և տարողությունները պատրաստված չեն սննդի արտադրության մեջ օգտագործելու համար թույլատրված նյութերից։
Հացի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: