Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության հիմնադիր նախագահ Արամ Սեթյանի և հյուսիսարևելյան մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Ժամկոչյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է նաև ընկերակցության կողմից ապրիլի 18-ին տեղի ունեցած մենթորության ֆորումին գրասենյակի մասնակցությունը՝ տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: