Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց՝ մեկ անգամ պատվաստվելուց հետո երբ է նախատեսվում հաջորդ պատվաստումը, որքան է դրա էֆեկտիվության ժամկետը:
Այս պահին այդ հարցին վերջնական գիտական պատասխան չկա՝ նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Տարբեր պատվաստանյութերի ցուցումներում տարբեր ժամկետներ են նշված: Բայց մի բան հասկանալի է՝ մենք ունենք այս պահին հրատապ հարց լուծելու՝ դա առողջության, կյանքի հարց է, և գուցե մի քանի ամիսների ընթացքում ավելի շատ պատասխաններ կունենանք, թե արդյոք պետք է տարին մե՞կ, թե՞ այլ ժամկետներում պատվաստվել: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ պատվաստումը այս պահին անվտանգ և հասանելի լուծում է, որից պետք է միանշանակ օգտվենք»,- նշեց Ավանեսյանը: