ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ:
«Դատական իշխանությունների կողմից քաղաքական գործընթացներում ներգրավման և քաղաքականությամբ զբաղվելու ցանկացած փորձ անընդունելի է։ Ոչ միայն անընդունելի է, այլև կոպտորեն հակասում է դատավորի երդմանը և դատական օրենսդրությանը։
Հասարակությունը չի կարող անվերջ սպասել դատական համակարգի առողջացման, հստակ փոփոխությունների բացակայության դեպքում, կարծում եմ, նրանց արձագանքը կարող է արդեն բավականին կոշտ լինել»,- հանդիպումից հետո ֆեյսբուքի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը: