Ասկերանի Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատների բետոնային հիմքերը, հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ կառուցվում է 170 առանձնատուն։ Ներկա դրությամբ կառուցվում են 2 տների պատերը։
Ըստ նախագծի՝ Ասկերանի 4 գյուղերից տեղահանված բնակչության համար կառուցվող նոր բնակավայրը կունենա նաև համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը և 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ:
Նախատեսվում են ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև 2022 թ. տարեվերջ: