ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ապրիլի 29-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների Ֆրանսիա» միջազգային մարդասիրական կազմակերպության Արցախի ծրագրի համակարգող և առաքելության ղեկավար Շտեֆան Ղուշքամփին և կազմակերպության ադմինիստրատոր Վիկտորիա Տիմոֆեևային:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար: Հանդիպման ընթացքում ԱՀ առողջապահության և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Արցախում հոգեկան առողջության աջակցության իրականացմանը:
Ծրագրի ընդհանուր նպատակներն են ԱՀ բնակչությանը տրամադրել անվճար և հասանելի համապատասխան օգնություն միջին և ծանր հոգեկան առողջության խնդիրների և խանգարումների դեպքում։
Նախարար Հայրիյանը հավելել է, որ արդիական է Արցախում հոգեբանական կենտրոնի ստեղծումը, որը կնպաստի զարգացնել հոգեբանական խնամքի ոլորտում տեղական հոգեբանների կարողությունները:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահեցնելով, որ այն կամարապնդվի ու շարունակական կլինի: