Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- նշված է ՀՀԿ հաղորդագրության մեջ: