Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
Ինչպես տեղեկացնում է Կազանում աշխատող «Լուրերի» թղթակից Անուշ Մուրադյանը, այս պահին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: