Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը:
«Դատարանի նախադեպային իրավունքով հստակորեն նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է դատարանը»,- նշված է Եվրամիության հայտարարության մեջ: