ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, այդ թվում՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այդ մասին այսօր հայտարարել են ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Քննարկվել են ՌԴ-ի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու վտանգները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում երկրների միջև փոխգործակցության հարցերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Պատրուշևը և ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: