YouTube-ը ջնջել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական քարոզչական տեսագրությունը՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:
«Կոստանդնուպոլսում բնակվող թուրք գործարար Դողան Քասադօլուն հեռուստատեսությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձի օրը»,- գրում է պարբերականը:
YouTube-ը ջնջել էր թուրք գործարարի ելույթը, որում նա Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների ու ասորիների ցեղասպանությունները որակել էր որպես «դարի զրպարտություն»: Տեսագրությունը հեռացվել էր հարթակից, քանի որ ակնհայտ ատելության խոսք էր պարունակում: