ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան որոշ՝ առավել խիստ պատժամիջոցների կասեցման հավանականությունը, որպեսզի Միացյալ Նահանգներն Իրանի հետ ստորագրված միջուկային գործարքին վերադառնա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ նախկին և ներկա իշխանավորների հայտարարություններին:
Ամերիկյան աղբյուրները հրաժարվել են հայտնել, թե կոնկրետ որ պատժամիջոցները կարող են կասեցվել: Միաժամանակ նշել են, որ խոսքը, հավանաբար, միջուկային գործարքի, ինչպես նաև ահաբեկչության, հրթիռների արտադրության և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված պատժամիջոցների մասին է: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ առայժմ ոչ մի որոշում չի կայացվել: