Ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը 2022-ին ավելացնել մինչև 3 մլն չափաբաժին՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
Ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ արտադրության ծավալի ավելացմանը նպաստում են Moderna-ի ներդրումներն ԱՄՆ-ում և Եվրոպայում, մասնավորապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում: