Ավստրալիայում բնակվող հայ, ասորի ու հույն համայնքների հազարավոր ներկայացուցիչներ հանուն արդարության համաժամանակյա ակցիաներ են անցկացրել Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին և երկրի կառավարությանը կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի զոհ են դարձել այդ երեք համայնքների նախնիները:
Ավստրալիայի վարչապետ Մորիսոնը, որը 2011-ին որպես Ավստրալիայի խորհրդարանի անդամ երկրի դաշնային կառավարությանը կոչ էր արել ճանաչել Ցեղասպանությունը, 2021-ի իր հայտարարության մեջ 1915-ի դեպքերը նկարագրել է որպես ունեզրկում, տեղահանություն և սպանություններ:
Ավստրալիայի երեք համայնքների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց համար ընդունելի է միայն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: