Քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը:
Հայաստանն աջակցություն է ակնկալում գերիների շուտափույթ վերադարձի հարցում. նախագահը դիմել է Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ պետք է Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական գործակցությունն ավելի խորանա:
ԱՄՆ 65 կոնգրեսական կոչ է արել ֆինանսապես աջակցել Հայաստանին և Արցախին:
Քովիդի սահմանափակումներից 1 տարի անց տնտեսությունը վերականգնվում է. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կազմել է 3.8%։
Իսկ համավարակը դեռ չի նահանջում. հաստատվել է 808 նոր դեպք, առողջացել է 588, մահացել 13 մարդ: