«Փոփոխություններ են կատարվում Քրեական օրենսգրքի՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրովի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը հոդվածում, որտեղ որոշակի հստակեցումներ են արվում, որ այդ օրինախախտումների դեմ ավելի արդյունավետ պայքարենք»,- տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ ներկայացված օրենսդրական հաջորդ փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների օգտին նվիրատվություն կատարել հարկադրելուն: «Ինքն անուղղակի, բայց առնչվում է նաև ընտրական գործընթացների հետ»,- նշեց պատգամավորը:
Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը, հարկադրելը ևս կբացառվեն՝ նշեց պատգամավորը, այդ դրույթում նոր հստակեցումներ են մտցրել: