Ապրիլի 26-27-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 400 քմ, Փարպի գյուղում՝ 1500 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2.5 հա: