ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կգործուղվի Բուլղարիա` ներկա լինելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի մայիսի 5-9-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին ներկա գտնվելու նպատակով»,- ասված է վարչապետի պաշտոնակատարի ստորագրած որոշման մեջ: