Արայիկ Ասրյան (ընկերության տնօրեն) - Սա առաջին խոշոր խմբաքանակն է կենցաղային գազաբալոնների, որ մենք արտահանում ենք:
Շուրջ 1000 խմբաքանակ գազաբալոնները առաջիկա մի քանի օրերի ընթացքում Լոռիից կհասնեն Մոսկվա: Ռսվ հայ-իրանական կոմպոզիտային բալոնների գործարանը երկար դադարից հետո սկսել է արտադրության ծավալները մեծացնել. պայմանագիր ունեն ռուսական խոշոր ընկերություններից մեկի հետ:
Անի Շահբազյան (գազաբալոնների գործարանի փոխտնօրեն) - Հաղթահարում ենք հետպատերազմյան շրջանը, ռուսական խոշոր կազմակերպություններից մեկի հետ ունենք խոշոր պայմանագիր: Մոտակա 2 օրերի ընթացքում նախատեսում ենք առաջին արտահանումը, երկրորդ արտահանումը կլինի մյուս ամսվա ընթացքում:
Գազաբալոնների նախագծումը, պատրաստումը իրականացվում են տեղում: Հումքը ներկրում են արտասահմանից: Անվտանգության, թողունակության, քաշի և այլ ստուգումներ անցնելուց հետո միայն փաթեթավորում ու պատրաստում են արտահանման: Բալոնների այլ տեսակներ ևս արտադրում են, բայց շեշտը դրել են կենցաղայինի վրա:
Արայիկ Ասրյան - Հիմա ունենք արտադրած մեթանի բալոններ, ունենք արտադրած թթվածնի համար նախատեսված բալոններ, պրոպանի համար մեքենաների հեղուկ գազի համար նախատեսված բալոններ, բայց առաջնահերթությունը էսօր մենք տվել ենք կենցաղային գազի բալոններին, որպեսզի կարողանանք մեր պայմանագրային պարտավորությունները ժամանակին կատարել:
Գործարանում երկար ժամանակ աշխատանքները դանդաղել էին, այժմ, վստահ են՝ արտահանումները կկրեն պարբերական բնույթ:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Սեփականատերը խոստացավ որ սա արդեն շարունակական բնույթ կկրի, և աշխատատեղեր կավելանան:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան