Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) գլխավոր խորհուրդը որոշում է կայացրել, որով դատապարտում, մերժում և առ ոչինչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը, գրում է Ermenihaber-ը:
«Մենք ափսոսանքով և խստագույնս դատապարտում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2021 թ. ապրիլի 24-ի արած հայտարարությունը, ինչպես նաև խստագույնս մերժում ենք այն անհիմն զրպարտությունները, որոնք այլ բան չեն նշանակում, քան քաղաքական դրդապատճառներով պատմության խեղաթյուրում»,- ասված է որոշման մեջ: