ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է ՀՀ ԱԺ կայքում հրապարակված հաղորդագրությունում: