ԲՀԿ-ն վերապահումներ ունի արտահերթ ռեժիմով խորհրդարան բերված ընտրախախտումների համար պատասխանատվությունը խստացնող օրենսդրական նախագծերի վերաբերյալ. հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Վերապահումը կապված է կոնկրետ նույն գործողությունների սահմանափակման, դրանց պատժամիջոցների սահմանման և իրականացման իշխանությունների ցանկության հետ»,-ասաց Տոնոյանը՝ նշելով, որ քննարկմանը չեն մասնակցում, որովհետև կա քաղաքական ճնշող մեծամասնություն, որն էլ կարող է ընդունել իր բերած օրինագծերը: