Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արցախի դեմ ռազմական ագրեսիային ներգրավված երկու վարձկան ահաբեկիչների դատական առաջին նիստը, «Լուրերին» ասել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարձկան ահաբեկիչների խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ: 44-օրյա ռազմական ագրեսիային մասնակցած սիրիացի վարձկանների գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել, ապրիլի 13-ին ուղարկվել է դատարան: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ևս 30 վարձկան: