Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների շարքը մեկնարկել է «Ռեալ»-«Չելսի» խաղով:
Հանդիպման մեկնարկում լոնդոնյան թիմն առաջ է անցել հաշվի մեջ. 14-րդ րոպեին աչքի է ընկել Կրիստիան Պուլիշիչը:
29-րդ րոպեին Վարանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրել է Կարիմ Բենզեման՝ Չեմպիոնների լիգայում խփելով 71-րդ գոլը: Այժմ արդեն Բենզեման ու Ռաուլն ունեն 71-ական գոլ:
Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել, խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին: ՉԼ կիսաեզրափակչի մյուս խաղում այսօր կմրցեն «Բավարիան» և ՊՍԺ-ն: