ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ամերիկահայ համայնքի հետ տարվող երկուստեք աշխատանքները, արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ դեսպանատան կատարած և ընթացիկ աշխատանքները, համագործակցության հեռանկարները: