ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։
«Ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The halo trust կազմակերպությունը, միաժամանակ, հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական աշխատանքներ։ Սպասվող պայթյունների մասին կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ։ Հեռ.-911, 047 94 09 11»,- ասված է հաղորդագրությունում: