2020 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ, 2021-ի նույն ժամանակահատվածում ունենք 2 տոկոս տնտեսական անկում: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ ինչը ինչի հետ ենք համեմատում:
Նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունավետության աճ, ինչը նշանակում է ստվերի կրճատում: