Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, երկկողմ հարաբերությունների շուրջ հարցերից բացի, մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման վերաբերյալ՝ ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: