Պոլիոմիելիտը խիստ վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է պոլիովիրուսի միջոցով։ Այն ախտահարում է նյարդային համակարգը և կարող է առաջացնել մկանների կաթված՝ որոշ դեպքերում հանգեցնելով մահվան՝ հայտնում են ԱՀԿ-ից:
Ամենամեծ վտանգը այս հիվանդությունից հինգ տարեկանից ցածր երեխաների համար է։
Վայրի պոլիովիրուսի հետևանքով ծագած հիվանդության դեպքերը 1988 թվականից ի վեր նվազել են ավելի քան 99%-ով՝ այն ժամանակ գրանցված 350 000 դեպքից հասնելով 33 դեպքի 2018 թ.։ Սակայն քանի դեռ կա մեկ վարակված երեխա, բոլոր երկրներում երեխաները պոլիովիրուսով վարակվելու վտանգի տակ են:
Պոլիոմիելիտը բուժում չունի, այն հնարավոր է միայն կանխել: Պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութը կարող է ցկյանս պաշտպանել երեխային:
Կանխենք հիվանդությունները, որոնք կարող են խլել երեխաների կյանքը կամ անդառնալիորեն ազդել նրանց ապագայի վրա։