Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ապահովված չի եղել անհրաժեշտ խնամքով ու բուժումով, ինչը կարող էր հանգեցնել նրա մահվան՝ փոխանցում է РИА Новости-ն՝ հղում կատարելով բժշկական հանձնախմբի տվյալներին:
Մարադոնան տառապում էր կարդիոմիոպաթիայից, սակայն նրա բժիշկները նրան չէին վերաբերվում որպես սրտային հիվանդություն ունեցող պացիենտի՝ նշվում է տվյալների մեջ:
Ֆուտբոլիստին անդադար հսկողություն էր անհրաժեշտ, սակայն դա չի արվել, և նա մահացել է: Բացի դրանից՝ նա ունեցել է մարմնի տարբեր մասերի այտուցներ: Մարադոնան քնել է երեք օր անընդմեջ:
Ներկայումս Արգենտինայում քննություն է անցկացվում ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ: Նրա գործով ներգրավված է յոթ մարդ: