Հայաստանի առաջատար աթլետները շարունակում են պայքարն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեն, աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը նշել է երեք հավանական թեկնածուի անուն, մասնավորապես՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, միջին տարածության վազքում, գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը և ամերիկահայ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը:
Վերոնշյալ մարզիկները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում և Ծաղկաձորում անցկացվելիք ուսումնամարզական հավաքներին: Սպասվում է նաև կարևոր ստուգատես Սան Մարինոյում, որը կմեկնարկի հունիսի 5-ին: Դրան կհաջորդի Կիպրոսի Նիկոսիայում հունիսի 19-ին մեկնարկելիք հին աշխարհամասի թիմային առաջնությունը: