ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պատվոգրերով և հուշանվերներով խրախուսել է հրաձգության հանրապետական մրցմանը հաջողություններ արձանագրած մասնակիցներին:
ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը:
Մարզպետը պարգևատրել է Մարինե Հովհաննիսյանին տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հրաձգության կանանց անհատական պայքար անվանակարգում հանրապետական մրցումներում 1֊ին տեղը, իսկ Արթուր Գիվարգիզյանին՝ տղամարդկանց անհատական պայքար անվանակարգում 2-րդ տեղն զբաղեցնելու համար:
Շնորհավորելով մասնակիցներին՝ մարզպետը մաղթել է նրանց բեղմնավոր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ՝ նշելով, որ մրցույթում մարզը ներկայացնող մասնակիցների արձանագրած տպավորիչ արդյունքները մեծ պատիվ է ամբողջ մարզի համար: